Իշխանաձորի մատույցներում ադրբեջանական ԱԹՍ-ի կողմից խոցվեց Էրիկի տանկը. նա զոհվեց տեղում. նույն օրը վիրավորվել էր նաև Էրիկի եղբայրը


00:00 , 11 փետրվար, 2021
Հաջիկյան Էրիկը Վանաձորից էր։ Հայաստանի Ամերիկյան համալսարանի երկրորդ կուրսի ուսանող։ 2019-ի ամռանն էր զորակոչվել բանակ։
Սեպտեմբերի 30-ին, Ռուսաստանում ընթացող «Կովկաս 2020» զորավարժություններից վերադառնալուց անմիջապես հետո մեկնել էր ռազմաճակատ, որպես տանկիստ մասնակցել Ջրականի (Ջեբրայիլի) թեժ մարտերին։
Պատերազմից 2 ամիս առաջ էլ ծառայության էր մեկնել Էրիկի եղբայրը, ով ևս այդ օրերին ներգրավված էր մարտական գործողություններում։
Հոկտեմբերի 16-ը ճակատագրական եղավ Էրիկի համար։ Իշխանաձորի մատույցներում ադրբեջանական ԱԹՍ-ի կողմից խոցվեց նրա տանկը։ Էրիկը զոհվեց տեղում։ Ճակատագրի հեգնանքով հենց նույն օրը ոտքերից վիրավորվել էր նաև Էրիկի եղբայրը...
Կրկին ԱԹՍ, որը չպետք է լիներ, եթե հավատայինք խոստումներին, կրկին չհամակարգված աշխատանքներ վերին հրամկազմի կողմից, որի մասին չեմ ցանկանում գրել ու արդյունքում այդ ողջ քաոսի համար մենք վճարեցիք մի ողջ լուսավոր սերունդ։ Կորցրեցինք տղերիք, որոնցից յուրաքանչյուրը մի անհատականություն էր, մի գլուխգործոց։
Էրիկն ընդամնեը 19 տարեկան էր։