Կոկորինը ժամանակից շուտ է ավարտել մարզումը Ֆիորենտինայի կազմում


22:16 , 10 փետրվար, 2021

Armsport.am-ը գրում է․

Ռուս հարձակվող Ալեքսանդր Կոկորինը բոլորից շուտ է ավարտել մարզումը։ Այս մասին հաղորդում է «RB Sport»-ը՝ նշելով, որ պատճառը հայտնի չէ։

«Ֆիորենտինան» շարունակում է պատրաստվել Ա Սերիայի 22-րդ տուրի՝ «Սամպդորիայի» դեմ խաղին։

Ֆրանկ Ռիբերին ու Մարտին Կասերեսը անհատական են մարզվել։

Նշվում է, որ թիմի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին դժգոհ չէ Կոկորինից ու նրա ֆիզիկական վիճակից։ «Ֆիորենտինայի» մարզչական շտաբը փորձում է բացատրել նրան իր դերը թիմի սխեմայում։ Շեշտը դրվում է տակտիկական դրվագների վրա։