Ցեղակրո՞ն, թե՞ գենդերակրոն իշխանություն


04:45 , 8 օգոստոս, 2013

Շատ խառնակ եւ անհասկանալի ժամանակներ ենք ապրում: «Պահպանողական» ՀՀԿ-ն քննադատվելուց խուսափելու համար սուպերազատական ՕԵԿ-ի ձեռքերով ընդունել տվեց գենդերը եւ այն սահմանեց որպես ձեռքբերովի սոցիալական վարքագիծ, որի մեջ մտնում է նաեւ ոչ ավանդական սեռական կողմնորոշումը: Արձանագրենք. եթե այն ձեռքբերովի է ու սոցիալական է, առավել եւս` օրենքով ամրագրված է, հետեւաբար օրինական է, հետեւաբար կարելի է նաեւ ցուցադրել, գովերգել ու քարոզել այդ սոցիալական վարքագիծը, այդ թվում` ոչ ավանդական կողմնորոշումը: Այդ դեպքում ինչպե՞ս հասկանանք ոստիկանության օրինագիծը ոչ ավանդական կողմնորոշումը քարոզելու արգելքի մասին: Ձեր աջ ձեռքը նորից չգիտի՞, թե ինչ է անում ձախ ձեռքը, թե՞ լրիվ դուք ոնց որ խառնում եք սաղ... 
Կողմնորոշվեք. կամ ցեղակրոն եք, կամ գենդերակրոն...