Սնունդը կարող է միգրենի առաջացման պատճառ հանդիսանալ


06:26 , 8 օգոստոս, 2013

1in.am-ը գրում է.

Այսօր շատերն են տառապում միգրենից: Սթրեսը, վատ էկոլոգիան, եղանակը և սխալ սննդակարգը կարող են տհաճ երևույթներ առաջացնել: Գիտնականները պարզել են, որ սնունդը կարող է միգրենի առաջացման պատճառ հանդիսանալ: 
Այս իմաստով՝ վնասակարության տեսակետից առաջին տեղում են սուրճը և ալկոհոլը։ Սակայն «անմեղ» թվացող սննդամթերքները՝ ցիտրուսները, պանիրը, շոկոլադը, սոխը, ձուկը և չրերը, նույնպես կարող են միգրեն առաջացնել: 
Հենց այդ պատճառով էլ խրոնիկ միգրենով տառապողներին խորհուրդ է տրվում վերանայել կենսակերպը, այդ թվում՝ նաև սննդակարգը: