Կարս–Թբիլիս–Բաքու երկաթուղով առաջին բեռնատար գնացքը հասավ ՌԴ


14:33 , 10 փետրվար, 2021

News.am-ը գրում է.

Անկարայից էլեկտրատեխնիկայով բեռնված բեռնատար գնացքը Կարս–Թբիլիսի–Բաքու  երթուղով հասել է ՌԴ–ի Կալուգա քաղաք։

Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Կալուգայում գնացքը դիմավորել են  հանդիսավոր կերպով։ Ելույթ է ունեցել ՌԴ–ում Թուրքիայի դեսպանը՝ շեշտելով, որ Կարս–Թբիլիսի–Բաքու նորակառույց երթուղին ոչ միայն Թուրքիան է կապում ՌԴ–ի հետ, այլ նաեւ երկու ժողովուրդների բարեկամության մրապնդման նոր քայլ է։

Նշվում է, որ առաջին գնացքով ՌԴ է տղեափոխվել մոտ 4000 կտոր Beko ֆիրմայի էլեկտրատեխնիկա։