Ո՞ր խնդիրներն են COVID-19-ի հետեւանքով մահվան հավանականությունը երեք անգամ մեծացնում


03:36 , 10 փետրվար, 2021

Ֆիզիկական վատթար առողջությունը կամ ծերունական թուլությունն իսկապես մեծացնում են COVID-19-ով պացիենտների մահվան հավանականությունը, պարզել են Բիրմինգեմի համալսարանի գիտնականները:

12 տարբեր երկրներում բուժվող գրեթե 6 հազար պացիենտների մասնակցությամբ կլինիկական օբսերվացիոն հետազոտությունը ցույց է տվել, որ անկախ տարիքից՝ շատ թույլ մարդիկ երեք անգամ ավելի հաճախ են մահանում, քան ֆիզիկական ավելի լավ առողջությամբ մարդիկ:

Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ նրանք, ում մոտ հիվանդությունը ծանր ընթացք է ունեցել, 7 անգամ ավելի հաճախ են տանը կամ ծերանոցներում ուժեղացված խնամքի կարիք ունեցել:

«Մեր արդյունքները կարեւոր են, քանի որ մենք կարողացել ենք ցուցադրել, որ ոչ միայն մեծ տարիքը, այլեւ ծերունական թուլությունը, իրարից անկախ, մեծացնում են COVID-19-ի հետեւանքով մահվան հավանականությունը, ինչպես նաեւ հետագա խնամքի անհրաժեշտությունը»,- նշել են աշխատանքի հեղինակները: