Քիչ առաջ պաշտոնապես հաստատվեց, որ Բաքուն՝ ռուսական կողմի միջնորդությամբ, Հայաստանին է փոխանցել 5 ռազմագերու (Video)


21:06 , 9 փետրվար, 2021

Գերիների հարազատները հավաքվել են Էրեբունի օդանավակայանի տարածքում, սպասում են իրենց զավակների ժամանմանը: Քիչ առաջ պաշտոնապես հաստատվեց, որ Բաքուն՝ ռուսական կողմի միջնորդությամբ, Հայաստանին է փոխանցել 5 ռազմագերու: Օդանավակայանի տարածքն այս պահին մարդաշատ է, քանի որ վերադարձող գերիների անունները նախապես չի հրապարակվել: