Մատաղիսում ականի պայթյունից ադրբեջանցի գնդապետ-լեյտենանտ է վիրավորվել


14:52 , 9 փետրվար, 2021

Armenpress.am-ը գրում է.

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Մատաղիսում գնդապետ-լեյտենանտ Քյամիլ Դունիեւը պայթել է ականի վրա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, այս լուրը հաստատել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

Նշվում է, որ բարձրաստիճան սպան ծանր վնասվածքներով տեղափոխվել է զինվորական հոսպիտալ: