Արցախը, Սոթքը, Որոտանը, Շուռնուխը, Խնձորեսկի մի մասը տվել են թուրքին, բայց ասում են՝ ընդամենը 4 պատգամավորի կորստով դուրս եկանք ստեղծված վիճակից


09:19 , 9 փետրվար, 2021
Արցախը, Սոթքը, Որոտանը, Շուռնուխը, Խնձորեսկի մի մասը, ՀՀ ողջ անվտագային համակարգը տվել են թուրքին, ունենք 5000 զոհ, 1000-ից ավել վիրավոր ու հաշմանդամ, անհայտ քանակի անհետ կորած ու գերի, գաղթականներ, տեղահանվածներ, սոցիալ- տնտեսական ահավոր վիճակ, արտարժույթի թանկացում, բայց ասում են ընդամենը 4 պատգամավորի կորստով դուրս եկանք ստեղծված վիճակից։
Այսինքն ո՞րն էր ստեղծված վիճակը։
Հետ բերեցիք կորսված Հայրենի՞քն ու զոհե՞րին, գերիներին ազատագրեցի՞ք, տեղահանվածներին ապահովեցիք տներո՞վ, լուծեցիք Հայաստանում առկա սոցիալ-տնտեսական ճգնաժա՞մը, կազմակերպեցիք հայկական ռևանշն ու հաղթեցի թուրք-ադրբեջանական տանդեմի՞ն։ Ո՞րն արեցիք սրանցից։