Մեծ Բրիտանիայում 1 օրում կորոնավիրուսի ավելի քան 14 միլիոն դեպք է գրանցվել. RT


00:27 , 9 փետրվար, 2021

Մեծ Բրիտանիայում 1 օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 14 104 դեպք: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում տալով երկրի կառավարության կայքում հրապարակված պաշտոնական տվյալներին:

Ընդհանուր առմամբ Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը մոտեցել է 4 միլիոնի՝ կազմելով 3 959 784:

Բացի դա, երկրում կորոնավիրուսի հայտնաբերման համար արվել է 75 միլիոն թեստ:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթ Հենքոքը հայտնել էր, որ երկրում հակակորոնավիրուսային պատվաստանյութի առաջին չափաբաժինն ստացել է 10 միլիոն մարդ: