Դրոգբայի որդին հանդես կգա իտալական թիմում


00:16 , 9 փետրվար, 2021

Armsport.am-ը գրում է․

«Չելսիի» նախկին հարձակվող Դիդյե Դրոգբայի որդին` Իսաակ Դրոգբան պայմանագիր է ստորագրել Իտալիայի  չորրորդ դիվիզիոնի (D սերիա) «Ֆոլորե Կարատես» ակումբի հետ:

20-ամյա հարձակվողը Ֆրանսիայի քաղաքացիություն ունի, քանի որ ծնվել է Փարիզում: Իսահակը խաղում է հարձակման բոլոր դիրքերում, բայց նրա առաջնային դիրքը կենտրոնական հարձակվողն է:

Դիդյե Դրոգբայի որդին իր ֆուտբոլային կարիերան սկսել է Չելսիի ակադեմիայում: Ավելի ուշ նա խաղացել է ֆրանսիական «Գինգամպի» երկրորդ թիմում:

«Ֆոլորե Կարատեսը»  զբաղեցնում է 7-րդ տեղը Սերիա D-ի ընթացիկ առաջնությունում: