Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է ալբանացի դիվանագետին արտաքսելու մասին


21:48 , 8 փետրվար, 2021

ՌԴ-ում Ալբանիայի դեսպանության առաջին քարտուղար Յոնիդա Դրոգուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարվել և պետք է երեք օրվա ընթացքում հեռանա Ռուսաստանից: Ինչպես փոխանցում է РБК-ն, ՌԴ ԱԳՆ-ն այս մասին տեղեկացրել է Ալբանիայի դեսպան Արբեն Գազիոնիին:

«Ռուսական կողմն այս քայլն իրականացրել է ի պատասխան մտացածին պատրվակով ՌԴ դեսպանության առաջին քարտուղարին երկրից արտաքսելու Ալբանիայի որոշմանը»,- ասվում է ՌԴ արտաքին քաղաքականության գերատեսչության հաղորդագրության մեջ:  

2021 թվականին հունվարին Ալբանիայի իշխանությունները «պերսոնա նոն գրատա» են հայտարարել ռուս դիվանագետ Ալեքսեյ Կրիվոշեևին՝ վերջինիս մեղադրելով կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված միջոցառումները խախտելու մեջ: