Տաջիկստանում կարճվել է բուհի դեկանի դեմ հարուցված քրգործը՝ հասարակաց տուն պահելու մեղադրանքով


22:19 , 7 օգոստոս, 2013

1in.am-ը գրում է.

Խուջանդում (մարզկենտրոն՝ Տաջիկստանի հյուսիսում) կարճվել է բուհի նախկին դեկան Մուատար Զիկրիևայի դեմ հարուցված քրեական գործը, որին մեղադրում էին հասարակաց տուն պահելու մեջ: 

Համապատասխան որոշումը, ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի տեղի ծառայությունը, կայացրել է դատարանը: 

Տեղի դատախազությունում բացատրել են, որ գործը փակել են մեղադրյալի «ապաշխարելու» պատճառով: 

Մարզի դատախազ Շարիֆ Կուրբոնովը նաև նկատել է, որ «դատարանում գործի դադարեցման դեպքում ևս մեղադրյալը մեղավոր է ճանաչվում» (թեև չի կրի քրեական պատասխանատվություն): 

Վերջինիս նկատմամբ քրեական գործ հարուցելու պատճառը ապրիլին հայտնի դարձած նորությունն էր: 

Անձամբ Զակրիևան հերքել է իրեն ուղղված մեղադրանքները՝ դրանք անվանելով զրպարտություն: Կինը միայն ընդունել է, որ «բնակարաններ է վարձով տվել»: