Ուսումնասիրության այս փուլում արդեն հավաքված նյութերը վկայում են ԱԺ աշխատակազմի ղեկավարի կողմից քրեական օրենսգրքով արգելված առնվազն երկու արարքի մասին


19:08 , 8 փետրվար, 2021

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմից ստացել եմ Սյուզի Բադոյանին չհավատարմագրելու վերաբերյալ հարցմանս պատասխանը, որն ավելի շատ հարցեր առաջացրեցին, քան որևէ հոդաբաշխ պատասխան կտային։

Այդ առնչությամբ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարին եմ ուղարկել հանցավոր բնույթի խախտումների մասին գրություն և առաջարկել դրանց առնչությամբ ներկայացնել պարզաբանումներ։ Միաժամանակ աշխատակազմի ղեկավարին առաջարկել եմ անհապաղ հավատարմագրել Սյուզի Բադոյանին, քանի որ այդպիսով կվերականգնվի լրատվամիջոցի և լրագրողի խախտված իրավունքները։

Ուսումնասիրության այս փուլում արդեն հավաքված նյութերը վկայում են ԱԺ աշխատակազմի ղեկավարի կողմից քրեական օրենսգրքով արգելված առնվազն երկու արարքի մասին՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը և րագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը։

Գրության պատճենը կտեղադրեմ Telegram-ի ալիքումս, որի հղումը կարող եք գտնել սույն գրառման մեկնաբանություններում։

May be an image of text that saysTAND FOR PRESS FREEDO