17:04 , 8 փետրվար, 2021Armsport.am-ը գրում է.
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը արձագանքել է «Մանչեսթեր Սիթիի» դեմ Պրեմիեր լիգայի խաղում (1-4) դարպասապահ Ալիսոնի երկու հաջող սխալներին:
«Միգուցե նրա ոտքերը սառե՞լ էին։ Զվարճալի է թվում, բայց կարող է լինել», – ասել է գերմանացին Sky Sports-ի եթերում:
Երեկ, խաղի ընթացքում, Լիվերպուլում ջերմաստիճանը +2 աստիճան էր:
Հիշեցնենք, որ «Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոնը բավականին անհաջող խաղ անցկացրեց Պրեմիեր լիգայում՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում (1:4):