Աղբյուր․ Մխիթարյանը կարիերան կարող է շարունակել Ա սերիայի այլ թիմում


15:37 , 8 փետրվար, 2021

Armsport.am-ը գրում է.

Հայաստանի հավաքականի ավագ, իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարիերան կարող է շարունակել Ա սերիայի այլ թիմում։

Calciomercato-ն տեղեկացնում է, որ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված է Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսը»։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «բիանկոներիները» հետևում են Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին։ Հայ կիսապաշտպանի գործող պայմանագիրը հռոմեական թիմի հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանից հետո ու Մխիթարյանը դեռևս այն չի թարմացրել։

Հնարավորության դեպքում «Յուվենտուսը» կարող է ձեռք բերել Մխիթարյանի տրանսֆերը։ Ամեն դեպքում մեծ է հավանականությունը, որ Մխիթարյանը կերկարաձգի պայմանագիրը «Ռոմայի» հետ։