14:20 , 8 փետրվար, 2021Tert.am-ը գրում է.
Այս տարի ամերիկյան ֆուտբոլի եզրափակիչ հանդիպման ընդմիջումը` Pepsi Superbowl Halftime Show-ն, անմոռանալի է դարձրել կանադացի երգիչ The Weeknd-ը (Աբել Մաքքոնեն Տեսֆայե)։
Ինչպես նշում է CBS-ը, The Weeknd-ն առաջին կանադացին է, որը հանդես է եկել Super Bowl շոուին․ փոփ աստղը կատարել է իր հիթերից մի քանիսը։
Ֆլորիդայում գտնվող «Ռեյմոնդ Ջեյմս» մարզադաշտում 30-ամյա երգիչը հայտնվել է կարմիր ու փայլփլուն կոստյումով։ Լույսերի, մառախուղի, հրավառության, վիրակապված պարողների և կենդանի կատարման շնորհիվ երգիչը կարողացել է երկրպագուներին անմոռանալի շոու պարգևել։
Նա կատարել է իր ամենահայտնի հիթերից Call Out My Name-ը, Starboy-ը, Can՛t Feel My Face-ը, Blinding Lights-ը և այլ երգեր։
The Weekend-ն ավելի վաղ խոստովանել էր, որ համավարակի ֆոնին անվտանգության նկատառումներից ելնելով՝ որպես բեմահարթակ են օգտագործել նաև ֆուտբոլի դաշտը։
«Կորոնավիրուսի պատճառով և մասնակիցների ու աշխատողների անվտանգության համար մենք մարզադաշտի ներսում բեմ էինք կառուցել»,- նշել է երգիչը։


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: