Վատիկանում հնագույն արժեքավոր գտածոներ են հայտնաբերվել. քանի՞ տարվա պատմություն ունեն դրանք


21:00 , 8 փետրվար, 2021

Վատիկանում՝ հռոմեական նեկրոպոլիսում հնէաբանները հայտնաբերել են մի քանի նոր գերեզմաններ, որոնք թվագրվում են հին հռոմեացի կայսրեր Ներոնի և Հուլիոս Կեսարի կառավարման ժամանակաշրջաններին։ Այս մասին հայտնում է Jerusalem Post-ը։

Գիտնականները գտել են շուրջ 250 թաղման զոհասեղան, այդ թվում՝ հռոմեական էլիտայի և ազատ արձակված ստրուկների գերեզմանների շիրմաքարեր։

 

Հռոմեական նեկրոպոլիսը գտնվում է Վատիկանի բլրին՝ հին Հաղթական ճանապարհի մոտակայքում։ Հնէաբաններն ուսումնասիրել են միայն տարածքի մի մասը՝ շուրջ 1000 քմ։

Մարդկանց մնացորդներով լցված բազմաթիվ գերեզմանները թվագրվում են I-IV հարյուրամյակներին և ներառում են շիրմաքարեր, դիմանկարներ, հանգուցյալների անուններով քանդակված սարկոֆագեր, ինչպես նաև վերգետնյա կառույցներ։

Նեկրոպոլիսի արևելյան հատվածում գտնված հուշարձան-գերեզմաններից շատերի վրա արված են գառումներ, որոնք հանգուցյալի կյանքի վերաբերյալ արժեքավոր տեղեկություններ են հաղորդում գիտնականներին։

Հնթաբաններ հայտնաբերել են նաև երկու շքեղ զոհասեղան, որոնք թվագրվոմ են Ներոնի կառավարման տարիներին։