18:32 , 7 օգոստոս, 2013
Aysor.am-ը գրում է.
Ծննդաբերությունից հետո առաջին անգամ իրական շոուների աստղ Քիմ Քարդաշյանը հայտնվել է եթերում:
Քարդաշյանի մոր` Քրիս Ջեների թոք-շոուի ընթացքում Քիմի մասնակցությամբ տեսաուղերձ է հեռարձակվել: Նա ողջունել է Քրիսին, շնորհավորել հեռուստածրագրի մեկնարկի առթիվ:
«Շատ եմ ցավում, որ այժմ չեմ կարող մասնակցել հաղորդմանը` զբաղված եմ տնային հոգսերով: Դու ծնված ես հաղորդավարուհի լինելու համար, մամ»,- դիմելով մորը` ասել է դերասանուհին:
Մայրը հուզվել է դստեր ջերմ խոսքերից: