Բարսելոնան վերջին րոպեներին հաղթանակ կորզեց Բետիսի դեմ խաղում (Video)


02:58 , 8 փետրվար, 2021

Armsport.am-ը գրում է.

Լա Լիգայի 22-րդ տուրում «Բետիսը» ընդունել էր «Բարսելոնային» ու պարտություն կրեց։ Խաղն ավարտվեց 2-3 հաշվով։

38-րդ րոպեին տանտերերի կազմում հաշիվը բացեց Իգլեսիասն ու իր թիմին հանդերձարան ուղեկցեց հաղթողի կարգավիճակում։ 59-րդ րոպեին՝ փոխարինման դուրս գալուց երկու րոպո անց Լիոնել Մեսսին Դեմբելեի փոխանցումից հետո հավասարեցրեց հաշիվը։ 68-րդ րոպեին «Բետիսի» կազմում ինքնագոլի հեղինակ դարձավ Ռուիսը, որը րոպեներ անց՝ 75-րդ րոպեին, ուղղեց սխալն ու վերականգնեց հաշվի հավասարակշռությունը։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ