Կոնկրետ ընդդիմադիրների համար արտահերթի հնարավոր չեղարկումը վատ չէ․ Ալեն Ղևոնդյան


00:41 , 8 փետրվար, 2021
Արտահերթի օրակարգը կարծես փակվեց, քանի որ երաշխիքներ չստացավ։
Մյուս կողմից քաղաքականությունը նոր տեմպերով դուրս կգա փողոց։
Եթե ընդդիմադիրները ֆիքսեն ի՞նչ են ուզում ու ո՞նց, ու քանի հոգով ու որքա՞ն են ձիգ` ոչ կոմպրոմիսային։
Մի բան էլ` արդյո՞ք նրանք կդիմանան իրենց դեմ կոմպրոմատներին, արդյոք պետական շահը գերակա է անձնականից։
Ի դեպ, այս ընթացքում կարող է ինչ որ կոնկրետ մեկի բախտը բերի նոր պատերազմ սկսվի։ Ավելին` կարող է անձամբ սադրել։
Օրերը տաքանում են։
Կարսի զորավարժությունները տեխնիկային հետևե՞լ եք գոնե։
Մինչդեռ կոնկրետ ընդդիմադիրների համար արտահերթի հնարավոր չեղարկումը, եթե, ասենք, կես ժամից հետո այդ որոշումը չփոխվի, վատ չէ։