Ռուսաստանը կարող է արգելել իր քաղաքացիներին հանգստանալ Թուրքիայում


18:19 , 7 օգոստոս, 2013

Emedia.am-ը գրում է.

«Ռոսպոտրեբնադզորը» մտադիր է արգելել ռուսներին հանգստանալ Թուրքիայում՝ կապված հանգստյան վայրերում համաճարակային իրավիճակի հետ։

Տեսչությունը, հղում անելով Անթալիայում ՌԴ հյուպատոսարանին, հայտնել է, որ Բելեքի երկու հյուրանոցներում ավելի քան 50 ռուս զբոսաշրջիկների վարակման դեպք է գրանցվել։

Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳՆ–ն, տվյալ որոշումը կայացվել է ՌԴ կառավարության մակարդակով։

«Ռոսպոտրեբնադզորը» ռուսներին կոչ է անում Թուրքիայի փոխարեն հանգստանալ սեփական երկրում,որտեղ իրավիճակը համեմատաբար ավելի լավ է, օրինակ Գելենջիկում։

Հիշեցնենք, որ վերջին օրերին Թուրքիայում ռուս զբոսաշրջիկների թունավորումների նոր ալիք էր սկսվել։