Կորոնավիրուսով հիվանդները հինգ տարօրինակ ախտանշան են անվանել


22:26 , 6 փետրվար, 2021

Իսպանացի բժիշկները COVID-19-ին ոչ բնորոշ մի քանի ախտանշան են բացահայտել, որոնցից պարբերաբար բողոքում են հիվանդները: Ըստ Daily Express-ի՝ մադրիդցի գիտնականները հիվանդության դրսևորումների վերաբերյալ հարցում են անցկացրել կորոնավիրուսով վարակված 666 մարդու շրջանում, և պարզվել է, որ «տարօրինակ» ախտանշաններ են նկատվել յուրաքանչյուր չորրորդի մոտ:

Հետազոտողներն անսովոր ախտանշանների շարքում նշել են լեզվի այտուցվածությունը, լեզվի վրա ելունդների և բծերի առկայությունը, ինչպես նաև լորձաթաղանթի վրա խոցերի ի հայտ գալը:

Յուրաքանչյուր տասներորդ հիվանդը դժգոհել է ոտնաթաթերի և ձեռքի ափերի այրոցից: Թեև այս ախտանիշը նկատվել է միայն ծանր թոքաբորբով տառապող մեծահասակների մոտ: