Հանրապետությունում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով


19:01 , 6 փետրվար, 2021

Հանրապետության տարածքում փետրվարի 6-ի ցերեկը և 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ օդի ջերմաստիճանը փետրվարի 8-9-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:

Երևան քաղաքում փետրվարի 6-ի ցերեկը և 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: