Թբիլիսիում ցուցարարները պահանջում են հանել Covid-19-ով պայմանավորված սահմանափակումները


17:38 , 6 փետրվար, 2021

Armenpress.am-ը գրում է.

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կազմակերպված բողոքի ակցիայի մասնակիցներն իշխանություններից պահանջում են հանել երկրում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված սահմանափակումները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Թբիլիսիում կազմակերպված հերթական ակցիային մասնակցում են բիզնես ոլորտի, զբոսաշրջային ընկերությունների, սրճարանների և ռեստորանների ներկայացուցիչներ, ընդդիմադիր գործիչներ և այլն:

Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 261 հազար 620 է: Մինչ օրս վիրուսից մահացել է 3269 մարդ, առողջացել` 252 հազար 815 քաղաքացի: