Մոլդովայում ձերբակալվել են ադրբեջանցի ապօրինի ներգաղթյալներ


16:25 , 6 փետրվար, 2021

Armenpress.am-ը գրում է.

Մոլդովայում իրավապահ մարմինները ձերբակալել են այդ երկրում ապօրինի գտնվող ադրբեջանցիների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական Haqqin.az-ը:

Ապօրինի ներգաղթյալներին տեղավորել են օտարերկրացիների ժամանակավոր բնակության կենտրոնում:  Կարճ ժամանակ անց ակնկալվում է, որ նրանք կարտաքսեն Ադրբեջան: