Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 105,3 միլիոնը


14:45 , 6 փետրվար, 2021

Aysor.am-ը գրում է. 

Համավարակի սկզբից ի վեր աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 105 միլիոն 387 հազար 133-ի, հայտնում է Ջոնս Հոփկինսի ամերիկյան համալսարանը:

COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացությունների թիվը հասել է 2 299 083-ի, ապաքինվել է ավելի քան 76 միլիոն մարդ:

5 միլիոն կամ ավելի COVID-19 վարակ ունեցող երկրներից են Միացյալ Նահանգները, Հնդկաստանը և Բրազիլիան: