Արարատը խոշոր հաշվով հաղթեց ռուսական թիմին


13:39 , 6 փետրվար, 2021

Armsport.am-ը գրում է.

ԱՄԷ-ում ուսումնամարզական հավաք անցկացնող Երևանի «Արարատն» ընկերական խաղում խոշոր հաշվով հաղթեց ռուսական «Ռոդինային»:

Երևանյան թիմի կազմում դուբլ ձևակերպեց թիմի նորեկ Մաքսիմ Զադերական, մեկական անգամ էլ աչքի ընկավ Էդգար Մալաքյանն ու Արտակ Եդիգարյանը:

ԱՄԷ-ի ուսումնամարզական հավաքի ընթացքում Վարդան Բիչախչյանի թիմն արդեն երկու ստուգողական հանդիպում է անցկացրել՝ հաղթելով Արաբական Միացյան Էմիրությունները ներկայացնող «Ատլետիկո Արաբիային» (7:1) և «Լիվային» (4:1):