21:00 , 6 փետրվար, 2021Շատ հաճախ անգամ ամենաամուր նյութերը, օրինակ՝ ոսկորները, որոնք հողում են մնացել հնագույն ժամանակներից ի վեր, վատ են պահպանվում։ Հողի թթվայնությունը քայքայում է դրանք, այդ իսկ պատճառով հնագետները հազիվ են կարողանում որևէ ինֆորմացիա կորզել այդ գտածոներից։ Սակայն, միաժամանակ, որոշ քարանձավերում հնարավոր է գտնել մարդու կյանքին առնչվող հազվագյուտ վկայություններ։ Պատճառն այն է, որ որոշ երկրներում կլիման ավելի բարենպաստ է, քան մյուսներում, ինչի շնորհիվ էլ գտածոներն առավել լավ են պահպանվում։
Բարդ է ասելը, թե հստակորեն ի՞նչն է նպաստում դրանց լավ պահպանությանը։ Նման վայրերից մեկը, որտեղ հնագույն մնացորդները պահպանվել են 20 միլիոն տարի, Հունաստանն է։

Քարացած ծառն այն ժամանակներից է, երբ մարդիկ մոլորակի վրա գոյություն չունեին։ Այն հայտնաբերել են այն ժամանակ, երբ սկսել են ճանապարհաշինական աշխատանքներ իրականացնել։ Ընթացքում հետաքրքրական գտածոներ են հայտնաբերվել, որոնք թվագրվել են հնագույն ժամանակներին։ Սակայն ամենամե տարիքն ունեցող գտածոն հենց այս ծառն է եղել։
Ըստ գիտնականների տվյալների՝ ծառը «հայտնվել է իրենց ձեռքում» գրեթե կատարյալ տեսքով՝ պահպանելով խեժը, արմատային համակարգը, ճյուղերն ու անգամ տերևները։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տերևները, սկզբունքորեն, եկար չեն պահպանվում և արագ քայքայվում են, այս երևույթը կարելի է հրաշք համարել։ Եվ այդ «հրաշքի» պատճառը գիտնականները համարում են հրաբխային լավան։

Չնայած որ լավան, որպես կանոն, այրում է իր ճամփին հայտված յուրաքանչյուր բան, հենց դրա շնորհիվ է պահպանվել ծառը։ Ինչպես ցույց են տալիս ուսումնասիրությունները՝ շրջանը, որտեղ հայտնաբերվել է ծառը, մի ժամանակ հրաբխի խոշոր ժայթքման է ենթարկվել։ Ուսումնասիրությունների արդյունքները համընկնում են նաև պատմական աղբյուրներում տեղ գտած տեղեկությունների հետ։ Հատկանշական է, որ հնագույն ժամանակների ֆլորայից միայն այս ծառն է պահպանվել մինչ մեր օրերը։