Լուսինե Ավանեսյանը նշանակվել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար


12:04 , 6 փետրվար, 2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 6-ին ստորագրել է հրամանագիր Լուսինե Սաշայի Ավանեսյանին Արցախի Հանրապետության Նախագահի մամուլի քարտուղար նշանակելու մասին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։