19:40 , 7 օգոստոս, 2013Տարիներ շարունակ երկաթգիծը շարունակում է մնալ տրանսպորտի ամենատարածված միջոցը՝ հատկապես մեծ հեռավորությունների վրա ճանապարհորդելիս: Չնայած մի քանի դար է, ինչ գնացքը հայտնագործվել է, գնացքները էական փոփոխություններ չեն կրել: Իհարկե, մարդիկ անընդհատ կատարելագործում են դրանք՝ դարձնելով ավելի հարմարավետ և ավելի արագընթաց, բայց աշխատանքի սկզբունքը մնում է նույնը:
Այս անգամ Ձեզ եմ ներկայացնում աշխարհի 10 ամենաարագընթաց գնացքները:
Այս գնացքը հայտնի դարձավ որպես միջքաղաքային առաջին էքսպերիմենտալ գնացքներից մեկը: Միևնույն ժամանակ, այս գնացքը աշխարհում ամենաարագընթացներից մեկն է: Այն նախագծվում էր որպես ամբիցիոզ մի պրոյեկտի մաս, որը նախատեսում էր ստեղծել ամբողջ Եվրոպան ընդգրկող արագընթաց գնացքների ցանց: 1988 թվականին IVE V-ը ֆիքսեց 406.9 կմ/ժ արագություն, բայց գործնականում գնացքի մոդելը նման արագություններ չի բացում, քանզի այն նախատեսված է ավելի ցածր արագություններով, բայց ավելի հարմարավետ ուղևորությունների համար:
Այս գնացքի առանցքային տարբերությունն այլ արագընթաց գնացքներից այն է, որ անիվներ չունի, իսկ դրանց փոխարեն օգտագործում է ուժեղ մագնիսներ, որոնք թույլ են տալիս նրան հսկայական արագություն զարգացնել: Աշխարհի ամենաարագընթաց գնացքներից մեկը համարվող այս մոդելը ստեղծվել է 1987 թվականին և հանդիսանում է էլեկտրոմագնիսային գնացքների պիոներներից մեկը: Փորձարկումների ժամանակ այն զարգացրել է 412,6 կմ/ժ արագություն: Չնայած նրան, որ այս գնացքը ստեղծվել է Գերմանիայում, այն մինչ օրս էլ չի շահագործվում, սակայն այսօր քննարկվում է մի նախագիծ, որով Transrapid-ի գիծ պետք է կառուցվի Մյունհենի օդանավակայանի և քաղաքի կենտրոնական երկաթգծի կայարանի միջև:
Որքան էլ անհավանական դա հնչի, բայց այս գերարագընթաց գնացքի նախագծման աշխատանքները մեկնարկել են դեռ 60-ական թվականներին: Հետաքրքրական է, որ այս գնացքը չի օգտագործում ո՛չ սովորական անիվներ, ո՛չ էլ մագնիսներ: Շարժումն ապահովում է հսկայական ռեակտիվ շարժիչը, որի շնորհիվ այս գնացքը հսկայական արագություն է զարգացնում: 1974 թվականին անցկացված փորձարկումների ժամանակ 18 կիլոմետր երկարությամբ ճանապարհահատվածի վրա այն զարգացրեց 430,2 կմ/ժ արագություն: Սակայն ֆրանսիական կառավարությունը որոշեց միջոցներ ներդնել մագնիսային սկզբունքով աշխատող գնացքների զարգացման վրա, իսկ 1992 թվականին այս եզակի գնացքի միակ երթուղին քանդվեց:
Մեր հորիզոնականի 7-րդ տեղը զբաղեցնում է ճապոնական MLU002N-ը: Այս գնացքի կոնստրուկցիայում կիրառված են այնպիսի բարդ տեխնիակակն լուծումներ, ինչպիսիք են աերոդինամիկ արգելակներն ու մագնիսները: Դրանց շնորհիվ այս գնացքների մեջ ուղևորությունները հարմարավետ են և արագ: Այս գնացքը ստեղծվել է 1994 թվականին, իսկ դրա զարգացրած առավելագույն արագությունը կազմել է 431 կմ/ժ: Ներկայումս այս գնացքը չի կիրառվում որպես շարքային տրանսպորտային միջոց, բայց այն դարձել է ժամանակակից ու հարմարավետ արագընթաց գնացքներ ստեղծելու հիմնական փորձը ճապոնացի մասնագետների համար:
Shinkansen գնացքը արդարացիորեն վաստակել է «փամփուշտ-գնացք» կոչումը: Այն հանդիսանում է ճապոնական երկաթուղիների վրա կիրառվող ուղևորափոխադրող արագընթաց գնացքների հիմնական ներկայացուցիչը և լայնորեն կիրառվում է երկրի տարբեր քաղաքներում: Այն շատ արագընթաց ու շատ հարմարավետ է: Շինկանսենը ստեղծվել է 1996 թվականին, իսկ դրա առավելագույն արագությունը կազմում է 443 կմ/ժ, բայց անվտանգության նկատառումներից ելնելով` այս գնացքները հիմնականում զարգացնում են միջինը 300 կմ/ժ արագություն:
Այս գնացքը ևս ստեղծվել է որպես էքսպերիմենտալ մոդել, որի նպատակն էր ապահովել արագ ուղևորափոխադրում Բեռլինի ու Համբուրգի միջև, բայց տնտեսական և քաղաքական տեսլականները բերեցին նրան, որ այս պրոյեկտը փակվեց: Այնուամենայնիվ, պետք է նշել, որ այս էքսպերիմենտալ մագնիսային գնացքը բավականին տպավորիչ արդյունքներ էր ցույց տվել փորձարկումների ժամանակ, երբ 1993 թվականին զարգացրել էր 450 կմ/ժ արագություն:
Մինչ գերմանացիները հերթով փակում էին մագնիսային կախոցով աշխատող գնացքների ծրագրերը, Չինաստանում զբաղված էին սեփական գերարագ մագնիսային կախոցով գնացք ստեղծելու ծրագրով: Արդյունքում ստեղծվեց աշխարհի ամենաարագընթաց գնացքներից մեկը՝ Transrapip 08-ը, որը հայտնի է նաև որպես Շանհայ Մագլև: Այն զարգացնում է մինչև 501 կմ/ժ արագություն և այսօր հանդիսանում է Transrapid սերիայի միակ մագնիսական կախոցով աշխատող գնացքը, որն օգտագործվում է որպես հասարակական տրանսպորտ: Գնացքի երթուղու երկարությունն ընդամենը 30 կիլոմետր է և միացնում է Շանհայի կենտրոնն ու Պուդուն օդանավակայանը:
Այս գնացքը ճապոնացիների առաջին քայլերից էր արագընթաց գնացքների նախագծման իրենց աշխատանքներում: Այն երբեք չի օգտագործվել ուղևորափոխադրումների համար: Պետք է խոստովանել, որ դրա արտաքին տեսքն ահավոր էր, այն աստիճան, որ ներդրողները հրաժարվում էին ֆինանսավորել այս ծրագիրը: Սակայն պետք չէ կարծել, որ այն անօգուտ էր, որովհետև այն դարձավ հիմք հետագա նախագծերի հաջողվածության համար, իսկ 1979 թվականին անցկացված փորձարկումների ժամանակ այն զարգացրեց 517 կմ/ժ արագություն:
Չնայած նրան, որ մագնիսային կախոցը շատերը համարում են արագ ընթացք ապահովելու լավագույն միջոցը, ֆրանսիացի կոնստրուկտորներին հաջողվեց ապացուցել, որ այս խնդիրը կարելի է լուծել նաև դասական՝ անիվային տեխնոլոգիաներով: Ֆրանսիան արդարացիորեն հպարտանում է TGV կոչվող իր նախագծով, որն այսօր դարձել է Ֆրանսիայի խորհրդանիշներից մեկը: 25000 ձիաուժ ունեցող շարժիչով ու մեծ երկաթյա անիվներ ունեցող գնացքը կարողանում է հսկայական արագություններ զարգացնել սովորական երկաթգծերի վրա: TGV-ն օգտագործվում է ավելի քան 150 ուղղություններով, այդ թվում նաև միջազգային ուղևորափոխադրումներով է զբաղվում: Դրա միջին արագոււթյունը 320 կմ/ժ է, բայց այս գնացքները կարողանում են մինչև 574.8 կմ/ժ արագություն զարգացնեն:
Ահա և հասանք աշխարհի ամենաարագընթաց գնացքին: MLX 01-ն ունի մագնիսային կախոց և ավելին, այն մագնիսական լողքի (լևիտացիա) սկզբունքով է աշխատում: Ըստ կանխատեսումների` առաջիկա տարիներին այն կդառնա ճապոնական գնացքաշինության դրոշակակիրը, իսկ հատկապես համարձակ կանխատեսումների համաձայն` այն կդառնա աշխարհում ամենաշատ կիրառվող արագընթացք գնացքը: Այս գնացքի միջին արագությունը 300 կմ/ժ է, իսկ առավելագույն արագությունը՝ 581 կմ/ժ: