Չինաստանում համացանցից օգտվողների թիվը գրեթե մեկ միլիարդի է հասել


20:23 , 5 փետրվար, 2021

News.am-ը գրում է․

2020 թվականի վերջին Չինաստանում համացանցից օգտվողների թիվը 989 միլիոնի էր հասել, վկայում են China Internet Network Information Center-ի (CNNIC) տվյալները:

Դա 85.4 միլիոնով ավել է նախորդ մարտի համեմատ` Չինաստանում կորոնավիրուսի բռնկումից անմիջապես հետո, ինչը հարյուր միլիոնավոր չինացիների ստիպել է ավելի շատ ժամանակ անցկացնել փակ տարածքում:

Չինաստանի գրեթե 1 միլիարդանոց ինտերնետ բնակչության մասշտաբները հասկանալու համար` դրա առավելությունը Հնդկաստանի 639 միլիոնանոց ինտերնետ օգտագործողների նկատմամբ 350 միլիոն է, ինչը ավելին է, քան ԱՄՆ ամբողջ բնակչությունը:

Կառավարության զեկույցում նաեւ նշվում է, որ Չինաստանում կորոնավիրուսի բռնկման ալիքի մեղմացումից հետո որոշ առցանց միտումներ պահպանվել են, որոշները` ոչ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ