Համալսարանի շուրջը նահատակված համալսարանականների անունով անվանական ծառեր ենք տնկելու, և իրենց գրկում՝ Մայր Համալասարանը կրթելու է նորանոր սերունդներ


17:54 , 5 փետրվար, 2021
Տղերքը զոհվեցին, որ մեր Հայրենիքը հարատև լինի, որ Հայոց համալսարանը հավերժ լինի. հետայսու մեր ծրագրերը սկսելու ենք անվանականչով և նահատակված բոլոր տղաները ներկա են լինելու մեր միջոցառումներին: Իրենց խոստանալու ենք, որ երբեք չենք մոռանա մեր օկուպացված հայրենիքը, անելու ենք ամենը, որ իրենց գործը շարունակվի։ Վստահեցնում եմ ձեզ՝ իրենք հանուն ոչնչի չեն զոհվել, այլ՝ հանուն Հայրենիքի: