Գորայքից մինչև «Զանգեր» կոչվող հատվածում միահեծան կցորդիչով տրանսպորտային միջոցների վարորդների անփութության պատճառով առաջացել է արհեստական խցանում. ՏԿԵՆ


14:24 , 5 փետրվար, 2021

Սիսիանի տարածաշրջանի՝ Գորայքից մինչև «Զանգեր» կոչվող հատվածում միահեծան կցորդիչով տրանսպորտային միջոցների վարորդների անփութության պաճառով առաջացել է արհեստական խցանում։ Այս մասին հայտարարություն է տարածել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:

Նախարարությունը հորդորել է վարորդներին խստիվ պահպանել երթևեկության կանոնները և երթևեկել միայն ձմեռային անվադողերով։