21:41 , 7 օգոստոս, 2013Aysor.am-ը գրում է.
Պարզվում է, որ գեղեցիկ կանայք ավելի քիչ են հակված դեպրեսիաների:
Գիտնականները հետազոտության միջոցով հայտնաբերել են, որ գեղեցիկ կանանց օրգանիզմում ավելի քիչ է կորտիզոր հորմոնի քանակությունը, որի ավելցուկը առաջացնում է դեպրեսիա:
Գեղեցիկ կանանց օրգանիզմում նաև ճարպերի քանակն է եղել չափավոր, փոխարենը տղամարդկանց դեպքում այս օրինաչափությունը չի ընդգծվել:
Տղամարդկանց դեպքում առողջ օրգանիզմն ու իմունային համակարգը ոչ միշտ են զուգակցվում գեղեցիկ արտաքինի հետ:
Ըստ կատարված հետազոտությունների` կանայք ավելի քիչ են հակված սթրեսների և, ընդհանրապես, առավել հաճախ են իրենց երջանիկ զգում, քան տղամարդիկ: