Ժամանակավորապես դադարեցվել է Արարատ քաղաքի որոշ հասցեների գազամատակարարումը


13:51 , 5 փետրվար, 2021

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով փետրվարի 5-ին ժամը 11.00-ից մինչև ժամը 18:00-ն դադարեցվել է Արարատի մարզի Արարատ քաղաքի Կոմիտասի, Սպանդարյան, Խանջյան, Շահումյան, Աբովյան փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: