Չեխիան Ադրբեջանին կոչ է արել վերադարձնել հայ գերիներին


12:48 , 5 փետրվար, 2021

Aysor.am-ը գրում է. 

Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի Արտաքին հարաբերությունների կոմիտեն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող բանաձև, որտեղ, ողջունելով հրադադարի հաստատումը, միաժամանակ ափսոսանք է հայտնվում Ադրբեջանի կողմից հրադադարի՝ գերիների վերաբերյալ կետի չկատարման կապակցությամբ և կոչ արվում վերջինիս վերադարձնել մնացյալ գերիներին, հայտնում են Պրահայում ՀՀ դեսպանությունից։

«Միաժամանակ Կոմիտեն կոչ է անում հակամարտության քաղաքական կարգավորման՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափում», - ասված է դեսպանության տարածած հաղորդագրությունում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: