20:30 , 5 փետրվար, 2021Յուրաքանչյուր դպրոց պետք է ունենա հաստատությունում գործող հստակ կանոնների համակարգ։ Սակայն, բացի ընդհանուր ճանաչում ստացած կանոններից, որոշ երկրներում գործում են այնպիսինները, որոնք դուրս են մեր ստանդարտ մտածողությունից։
Ճապոնիան մշտապես զարմացնում է իր բնակիչների աշխատասիրությամբ։ Պարզվում է՝ սերն աշխատանքի հանդեպ ճապոնացիերի մեջ սերմանվում է դեռ մանուկ հասակից։ Դպրոցական խստագույն կանոնները Ճապոնիայի կրթական համակարգը դարձրել են ամենահաջողակներից մեկն աշխարհում։
Ճապոնական դպրոցներում դասաժամերն ավելի են, քան յուրաքանչյուր այլ երկրում։ Ամառային արձակուրդների տևողությունը կազմում է ընդամենը 5 շաբաթ։ Այդ ընթացքում երեխաները ոչ թե հանգստանում են, այլ տարբեր նախագծերով են զբաղվում, առաջադրանքներ ու տնային հանձնարարությունների են կատարում։

Մինչև 1992 թ. ուսումնական շաբաթը վեցօրյա էր, և հանգստյան օր էր համարվում միայն կիրակին։ Այնուհետև իշխանությունները մեղմացրին ռեժիմը և շաբաթ օրը ևս հանգստյան դարձրին։ Սակայն շատ դպրոցներում օրենքը պարզապես անտեսեցին և շարունակեցին նախկին ռեժիմով շարժվել։
Դպրոցականների զբաղվածությունը դպրոցում չի սահմանափակվում դասերով։ Դրանցից հետո երեխաները մաքրում են դասարանները, միջանցքները և սանհանգույցները։ Քանի որ հարևան պետությունների հետ Ճապնիայի հարաբերությունները լարված են, հաճախ դպրոցներում կազմակերպվում են փորձնական տագնապներ։
Անգլիական դպրոցը 2010 թ. արգելք սահմանեց դպրոցականներին լուսանկարելու, ներկայացումներ, մրցույթներ կազմակերպելու։ Վարչակազմն այս որոշումը բացատրում է նրանով, որ ցանկանում են հնարավորինս նվազեցնել կիբերբուլինգի՝ համացանցի միջոցով ահաբեկման մակարդակը։

Այլ դպրոցներ Անգլիայում արգելել են դպրոցականների միջև մրցույթների ժամանակ որևէ եկին հաղթող ճանաչել։ Նման կերպ են վարվում հատկապես տարրական դասարաններում, որտեղ երեխաներն առավել զգայուն են պարտությունների նկատմամբ։ Այժմ շատ դպրոցներում մրցույթներից հետո բոլոր մասնակիցներին նույնատիպ մրցանակներ են շնորհում։ Սակայն, հարկ է նշել, որ ծնողներ դեմ են նման մոտեցմանը, քանի որ կարծում են, որ նման կերպ երեխաների մոտ չի զարգանում մրցակցության ցանկությունը։ Նրանք համարում են, որ առանց պարտություններն ընդունելու երեխաները հետագայում չեն կարողանա դիմանալ կյանքում։
ԱՄՆ-ում դպրոցից հետո ընդունված է քոլեջ գնալ։ Քանի որ քոլեջները տարբեր հեղինակություններ կարող են ունենալ, դրանց պատճառով դպրոցական ընկերների միջև խնդիրների կարող են առաջանալ, և վատ դրության մեջ կարող են հայտնվել նրանք, ովքեր չեն ընդունվել այն քոլեջ, որը նախատեսել էին։ Այդ իսկ պատճառով շատ դպրոցներում արգելք են սահմանել որևէ կերպ՝ դեմ առ դեմ, թե համացանցով, քննարկել դպրոցից հետո ունեցած պլանները։

ԱՄՆ ևս մեկ դպրոցում պարտադրում են բանտային համազգեստ կրել այն աշակերտներին, որոնք խախտում են դպրոցական կանոնները։ Ի դեպ, այդ համազգեստները պատրաստվում են իրական բանտարկյալների կողմից։