15:51 , 4 փետրվար, 2021Hraparak.am-ը գրում է.
Կանչ ենք ստացել ներսից, որ գալու ենք մեր հիվանդին տանենք գժանոց: Նոպա է, պետք է շուտ ժամանակին հասնել: Շեղում ունի, ասել են եկեք շուտ հասեք, նոպա է իր մոտ։ Այս մասին քիչ առաջ կառավարության շենքի դիմաց ասացին բողոքի ակցիա իրականացնող ՀՅԴ -ական երիտասարդները։
Նրանց ձեռքին կար հետեւյալ գրառումներով պաստառներ. «Նիկոլ դավաճան», «Դավաճանը պետք է հեռանա», «Նիկոլ հեռացիր»:
Նիկոլ Փաշինյանին կառավարության շենքից տանել ցանկացողները սպիտակ խալաթներով էին։