Սպիտակուցներով հարուստ մթերքը մեր առողջության երաշխիքն է


20:56 , 7 օգոստոս, 2013

Aysor.am-ը գրում է.

Սնունդը մարդու առողջությունը պայմանավորող կարևորագույն գործոններից է: Երկարակեցության և գեղեցկության համար կարևոր է առողջ սնունդ օգտագործելը:

Այս նպատակով հատկապես խորհուրդ է տրվում օգտագործել սպիտակուցներով հարուստ սնունդ: Սպիտակուցները կազմում են օրգանիզմի չոր զանգվածի գրեթե կեսը (44%-ը): Սպիտակուցներով հարուստ են ձուն, պանիրը, կաթնաշոռը, միսն ու ձուկը:

Սպիտակուցային անբավարարության  դեպքում մարդու մոտ նկատվում է աճի ու զարգացման ցածր տեմպ, կարճ հասակ։ 

Սպիտակուցները օրգանիզմի գենետիկ ծրագրերն իրականացնող աշխատանքային գործիքներն են։ Սրանք օժտված են նաև բազմաթիվ կենսաբանական ֆունկցիաներով՝ ֆերմենտատիվ, հորմոնային, պաշտպանական, փոխադրողական, կծկողական, տեսողական և այլն։ 

Կարևոր է հիշել, որ սպիտակուցները մասնակցում են նաև էներգետիկ փոխանակությանը. 1 գրամ սպիտակուցի քայքայումից առաջանում է 4 կկալ էներգիա։