Ընդդիմադիր գործիչ Նավալնիի դատավճիռը մեկնաբանելիս Մակրոնը ռուսերենի է անցել


20:22 , 3 փետրվար, 2021

Tert.am-ը գրում է.

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, արձագանքելով ՌԴ-ում ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ազատազրկման պայմանական ժամկետն իրականով փոխարինելու որոշմանը, թվիթերյան գրառում է կատարել ռուսերենով: Մակրոնի գրառմանն անդրադարձել է Репортёр-ը:

Ֆրանսիացի առաջնորդը դադապարտել է ՌԴ իշխանությունների և հանդես եկել Նավալնիին ազատ արձակելու կոչով: «Ալեքսեյ Նավալնիի դատավճիռն անթույլատրելի է: Քաղաքական տարաձայնությունները ոչ մի պարագայում հանցագործություն չեն համարվում: Մենք կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել նրան»,- սոցցանցում ռուսերեն գրել է Մակրոնը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ