Լևոն Արոնյանն առաջիկա օրերին հանդես կգա հայտարարությամբ


17:53 , 3 փետրվար, 2021

Armsport.am-ը գրում է.

Հայ առաջատար շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանն առաջիկա օրերին հանդես կգա հայտարարությամբ։ Այս մասին «Ազատությանն» ասել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը:

«Ես իր հետ երեկ խոսել եմ, ասաց՝ «այս երկու օրը գրառում կանեմ», այլ տեղեկություն ինքս էլ չունեմ», – ասաց Լպուտյանը։

Նշենք, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի Լևոն Արոնյանը հայտարարել է, թե հրաժարվել է այսուհետ հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո և պատրաստվում է մեկնել Միացյալ Նահանգներ՝ մշտական բնակության։