Չեխիան պահանջում է Նավալնիի գործի պատճառով պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ


16:58 , 3 փետրվար, 2021

Aysor.am-ը գրում է. 

Եվրամիությունը պետք է վերադառնա պատժամիջոցների թեմային Ալեքսեյ Նավալնիի դատապարտումից հետո: Այս մասին փետրվարի 2-ին հայտարարել է Չեխիայի արտաքին գործերի նախարար Տոմաշ Պետրժիչեկը:

«Սա շինծու գործընթաց է։ Ցավոք, նման դեպքեր մենք շատ գիտենք մեր սեփական պատմությունից: ԵՄ-ն պետք է վերադառնա պատժամիջոցների թեմային», - գրել է նա՝ Նավալնիի դատավճիռը հայտարարելուց հետո:

Սիմոնովսկու շրջանային դատարանը փետրվարի 2-ին Մոսկվայի քաղաքային դատարանում կայացած նիստի ժամանակ, բավարարել է Պատիժների իրականացման դաշնային ծառայության վարչության միջնորդությունը՝ չեղյալ համարելով Նավալնիի պայմանական պատիժը «Իվ Ռոշերի» գործով և փոխարինելով այն 3.5 տարի ազատազրկմամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: