Ոստիկանները բռնի ուժով բերման ենթարկեցին ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա իրականացնողներին


11:16 , 3 փետրվար, 2021

Կարմիրբերետավորները Ազգային ժողովի շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներից մի քանիսին բռնի ուժով բերման ենթարկեցին։

Բերման ենթարկվածների մեջ է նաեւ ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։

Նշենք, որ բերման ենթարկվողները գոռում էին՝ «Նիկոլ դավաճան»։