14:44 , 7 օգոստոս, 20131in.am-ը գրում է.
Երեկ Մոսկվայում 1.5 տարեկան թոռան՝ Ալբերտի հետ անհետացած տարեց հային ողջ են գտել: Այս մասին հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան» և նշում, որ պապը տառապել է սկլերոզով:
Անցած գիշեր նրանց փնտրել են կամավորներն ու Մոսկվայի ոստիկանությունը: Տագնապ էր առաջացրել 70-ամյա Հրաչ Սարգսյանի՝ սկլերոզով տառապելու փաստը: Նա թոռան հետ դուրս էր եկել զբոսանքի ու չէր վերադարձել: Դեպքը տեղի էր ունեցել «Տյոպլի ստան» մետրոյի կայարանի շրջանում:
Նախկինում ընտանիքը բնակվել է Ապրելևկայում: Այնտեղ էլ ուղղվել են կամավորներն ու ոստիկանությունը: Հենց այնտեղ էլ հայտնաբերել են նրանց: Պապն ու թոռը բուժօգնության կարիք չունեն: