3 ադրբեջանցի Ֆիլզուլիում պայթել է ականի վրա


21:28 , 2 փետրվար, 2021

Armenpress.am-ը գրում է․

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ֆիզուլիի շրջանում երեք ադրբեջանցիներ պայթել են ականի վրա: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, այդ մասին հաղորդել է Ադրբեջանի տարածքների ականազերծման ազգային գործակալությունը:

Անձանցից մեկը զոհվել է, իսկ երկուսը՝ վիրավորվել: