Հայաստանում սիրիացի վարձկանների պահման պայմանները համապատասխանում են միջազգային չափանիշներին


13:29 , 2 փետրվար, 2021

Panorama.am-ը գրում է.

Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի ընթացքում հայկական կողմը ձերբակալել է Սիրիայի երկու քաղաքացիների, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը: Նրանք մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով՝ վարձկանություն, միջազգային ահաբեկչություն, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները զինված ընդհարումների ժամանակ։

ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը ՔԿ հիմնարկներ կատարած այցելության ժամանակ դիտարկել է վերջիններիս պահման պայմանները:

ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը հայտնում է, որ նշված անձինք, անվտանգության նկատառումներից ելնելով, պահվում են հիմնարկի 2 տարբեր խցերում: Խումբն արձանագրում է, որ նրանց խցերը համահունչ են 1 անձի համար նախատեսված չափանիշներին: Մասնավորապես, խցերում կան սանհանգույցեր, մշտական ջրամատակարարում, բավարար ջերմաստիճան, խուցն օդափոխելու հնարավորություն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: