Աննկատ մնաց, որ Արծրուն Հովհաննիսյանը երեկ բերանից թռցրեց մի շատ կարևոր ինֆորմացիա


10:59 , 2 փետրվար, 2021
Աննկատ մնաց, որ Արծրուն Հովհաննիսյանը երեկ բերանից թռցրեց մի շատ կարևոր ինֆորմացիա: Նա ասաց.
-Ի սկզբանե կար պայմանավորվածություն, որ ես զոհերի թիվը չէի հրապարակելու:
Այս հայտարարությունը իր հերթին բազմաթիվ հարցեր է առաջացնում: Մասնավորապես՝
ու՞մ հետ էր Արծրուն Հովհաննիսյանը պայմանավորվել,
պայմանավորվածության այլ կետերում ի՞նչ հարցեր են եղել:
Այն որ բանակի քարոզչության հետ որևէ կապ չունեցող մարդուն պատերազմի ժամանակ իշխանությունները բերել էին առաջին պլան, արդեն քննության առարկա հարց է, սակայն արդեն հաստատված կարելի է համարել, այն որ Արծրունի հետ գոյություն են ունեցել կոնկրետ պայմանավորվածություններ, որոնց մասին հանրությունը կիմանա երբ անիշխանությունը Հայաստանում ավարտվի: