Գիտության զարգացման թեմայով խոսում են մարդիկ, ովքեր հետևողականորեն ոչնչացրել ու այլասեռել են հայրենական գիտությունը․ Հայկ Դեմոյան


03:26 , 2 փետրվար, 2021
Այսօր Ազգային ժողովում տեղի ունեցան «Գիտությունը՝ որպես անվտանգության եւ զարգացման հենասյուն» խորագրով Խորհրդարանական լսումները։
Ապշեցուցիչն այն է, որ հինգ ժամ տևած լսումների ու ելույթների ժամանակ ՈՉ ՄԻ ՀԻՇԱՏԱԿՈՒՄ չեղավ գիտության ոլորտում կոռուպցիայի, հովանավորչության ու ատկատների հաստատագրված ու ավանդույթ դարձած երևույթների մասին։
Նորից ու նորից գիտության զարգացման թեմայով խոսում են մարդիկ, ովքեր հետևողականորեն ոչնչացրել ու այլասեռել են հայրենական գիտությունը, հենվելով միջակությունների ու զարտուղի գործարքների վրա։