Պերիշիչը կարող է տեղափոխվել ԱՊԼ


00:34 , 2 փետրվար, 2021

Armsport.am-ը գրում է․

«Ինտերի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Իվան Պերիշիչը կարող է կարիերան շարունակել Մառախլապատ Ալբիոնում։ 31-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում է «Էվերտոնը»։ Այս մասին հաղորդում է Football Insider-ը։

Անգլիական ակումբը մտադիր է Պերիշիչի տրանսֆերն իրականացնել մինչև ձմեռային տրանսֆերային պատուհանի փակվելը։ Մերսիսայդյան թիմի մարզչական շտաբը խորվաթ ֆուտբոլիստին դիտարկում է որպես Բերնարդին փոխարինողի, որը մտադիր է այս ձմեռ հեռանալ թիմցի։

Պերիշիչի թեկնածությունը դիտարկում է անձամբ գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին։ «Ինտերը» չի այրվում խաղացողից բաժանվելու մտքից, բայց ֆինանսական լավ առաջարկը նրանց կստիպի մտածել։

Transfermarkt-ը Պերիշիչին գնահատում է 10 մլն եվրո։